«Հենց իմացան` Արցախում պատերազմ է, տոմս գնեցին». Ֆրանսիայից բուժաշխատողներ են ժամանել

Արսեն Թորոսյանի խորհրդական հրապարակել է Ֆրանսիայից ժամանած բուժաշխատողների լուսանկարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը տեղեկացնում է, որ Ֆրանսիայից ժամանել են կամավոր բուժաշխատողներ, որոնք այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում:

«Ասում են, որ հենց իմացան` Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սարգսյանը։

Նշենք, որ Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով:

Նոր տեսանյութ և լուսանկարներ. այրվում է Ստեփանակերտի խանութներից մեկը

Արայիկ Հարությունյանն Ադրբեջանի բնակչությանը կոչ է անում արագ լքել տեղի խոշոր քաղաքները

Ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը: Առաջնագծում վիրավորներին ցուցաբերված առաջին մասնագիտացված բուժօգնությունը նույնպես արդյունավետ է իրականացվում և հաճախ կրկնակի վիրաբուժական միջամտության կարիք չի լինում: Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր:

Հայտնի է, որ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։

Հայկական բանակը ոչնչացրեց Գյանջայի օդանավակայանը