ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ որևէ հարձակում չի եղել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է»,– գրել է Ստեփանյանը։
Նա հավելել է`Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։
«Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,– եզրափակել է ՊՆ խոսնակը։
Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, թե Հայաստանը հարված է հասցրել Մինգեչաուրի ուղղությամբ, որտեղ խոշոր ջրամբար կա։