Բելառուսը վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանին ռազմական բեռ չի մատակարարել. Լուկաշենկո

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ  ու մանրամասն ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Ո՞ր դեպքում ՀՀ-ում գտնվող ՌԴ զինուժը կօգտագործվի ՀՀ անվտանգությունն ապահովելու համար

«Բելտա» գործակալության հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել լուրերին, թե վերջերս Բելառուսը ռազմամթերք է մատակարարել Ադրբեջանին:

Բելառուսի նախագահը հերքել է այդ տեղեկությունները՝ շեշտելով, որ վերջին կես  տարվա ընթացքում Բելառուսը ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին ռազմամթերք չի մատակարարել: 

2 նախագահները քննարկել են նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակը Հայաստանում և Բելառուսում:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել

Հոկտեմբերի 4-ի ժ. 21։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ