Աշխարհը կուրացել է Ադրբեջանի նավթադոլարներից. Արթուր Ալեքսանյանը՝ միջազգային հանրությանը

Արցախի, նաև Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակիչներին թիրախավորելն ըմբիշն անվանել է «Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչություն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից։ Նման գրառում է Instagram–ի իր էջում արել Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանը։

Հայտնի մարզիկը հայերենով և անգլերենով պատմել է այն մասին, թե ինչ է վերջին 7 օրերին տեղի ունենամ արցախա–ադրբեջանական, նաև հայ–ադրբեջանական սահմանի հյուսիս–արևելյան շրջաններում։ «Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչություն». այսպես է Ալեքսանյանը բնորոշել Արցախի Հանրապետության դեմ շարունակվող հարձակումները, Արցախի բնակավայրերն ու քաղաքները ռմբակոծելը, հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները թիրախավորելը։

Հայաստանը Թուրքիայի հարցով դիմել է ՄԻԵԴ

«Այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ», – գրել է Ալեքսանյանը։

Նա դիմել է միջազգային կազմակերպություններին, այդ թվում ՄԱԿ–ին ու ԵԽ–ին` մեղադրելով 7-օրյա լռության մեջ։

«Մինչ այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել»,– գրել է ըմբիշն ու եզրակացրել, որ աշխարհի լռության պատճառն ադրբեջանական նավթն ու նավթադոլարներն են:

Ոչ մի չեզոքություն. Ֆրանսիայում պահանջում են վերանայել վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ