Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան. Բաթոյան

Նախարարությունն ապահովել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Արցախի տարեցների խնամքի տների բնակիչների մի մասը և գիշերօթիկ հաստատությունների սաները ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ենթակառուցվածքները թիրախավորելու համար. ՀՀ ԱԳՆ

«Նախարարությունն իր գործընկերների հետ կազմակերպել է նրանց խնամքը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ