Ադրբեջանը վերսկսել է Ստեփանակերտի հրետակոծությունը

Ադրբեջանի ԶՈւ–ն շարունակում է թիրախավորել Արցախի մայրաքաղաքը. պայթյուններից մեկը հնչել է լրագրողական խմբի թաքստոցի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտը շարունակվում է այս պահին էլ հրթիռակոծվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ պայթյուններից մեկը հնչել է լրագրողական խմբի թաքստոցի մոտ։

Մինչ այդ էլ էին պայթյուններ հնչել, որի հետևանքով անջատվել է էլեկտրաէներգիան։

Լրագրողներն այս պահին թաքստոցում են։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են հնչել, և պարբերաբար նորերն են հնչում։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ ՀՀ պաշտպանության նախարարությանն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ։

Ստեփանակերտում կան քաղաքացիական տուժածներ. Արծրուն Հովհաննիսյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ