Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է

Հակառակորդը քիչ առաջ վերսկսել է Ստեփանակերտ քաղաքի հրետակոծությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի-Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությունը շարունակվում է, լսվում են հարվածների ձայներ։ Օդային տագնապ է ազդարարվել։ Տեղեկությունը Ստեփանակերտից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Ստեփանակերտ, հոկտեմբերի 2–ի գիշերը. լուսանկար

Նշենք, որ սեպտեմբերի 27–ից հետո, երեկ` հոկտեմբերի 2–ին, առաջին անգամ թշնամին կրկին թիրախավորեց Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի