ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրթիռակոծության արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: Տեղեկությունը Ստեփանակերտից փոխանցում է Sputnik Արմենիայի լրագրողական խումբը։ Նրանք նշում են, որ այս պահին քաղաքը հոսանքազրկված է:
Ստեփանակերտում այս պահին հարաբերական անդորր է: Երեկ և այսօր տեղի ունեցած հրետակոծությունից հետո Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանով բոլորը տեղափոխվել են թաքստոցներ:
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։
Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ
Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։