Շարքային Կարեն Ալեքսանյանը խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ. ՊԲ

Շարքային զինծառայողն իր խելացի քայլերով աջակցել է ՄՏՎ-իցանձնակազմի ժամանակին դուրսբերմանը դեպի կենտրոնացման շրջաններ:
Sputnik

 ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտանական բանակի մամուլի ծառայությունը մարտական գործողություններում սխրանքներ կատարած զինծառայողների պատմություններն է ներկայացրել։

Շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը, օրինակ, խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ:

Ինչպես են հայ զինծառայողները շփոթության մեջ գցել թշնամուն. «Հովազ-1»-ի տղաների սխրանքը

Սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը դեպի կենտրոնացման շրջաններ:

Հաջորդ օրը` սեպ­տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայման­ներում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:

Նշենք, որ այս օրերի ընթացքում ադրբեջանական բանակը ռազմական տեխնիկայի խոշոր կորուստներ է ունեցել։ Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 12 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 115 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 2 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 250 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա:

Հայկական կողմն ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների մասին տվյալներ է հրապարակել