ՌԴ–ն հսկայական ջանքեր է գործադրում, սակայն տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել. Մայիլյան

ժամանակավոր հրադադարի մասին առաջարկություն չի եղել։ Իսկ միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ մարտերը դադարեցնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Այսօր կայացած ճեպազրույցում այսպիսի հայտարարություն արեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին

Նա հիշեցրեց, որ այս օրերին երեք հեռախոսազրույց է կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։

Մայիլյանն ասաց, որ ինչպես 1994 թվականին, այնպես էլ հիմա, Ռուսաստանը լուրջ հնարավորություններ ունի կողմերին նստեցնելու բանակցությունների սեղանի շուրջ։

Սակայն, ի տարբերություն 1994-ի, այժմ տարածաշրջանում նոր խաղացող է հայտնվել՝ Թուրքիան։ Դա ինչ - որ չափով դժվարացնում է իրավիճակը։

Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում Արցախի հարցն իր օգտին լուծելու համար. Աշոտ Ղուլյան

Նա նաև հայտնեց, որ ժամանակավոր հրադադարի մասին առաջարկներ չեն ստացվել։ Իսկ միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ մարտերը դադարեցնելու համար։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է արել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 16։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 209 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի