Մեր տարածք արկերի ընկնելն անընդունելի է․ Իրանի ԱԳՆ

Թեհրանը լրջորեն զգուշեցնում է հակամարտող կողմերին ձեռնարկել անվտանգության բոլոր անհրաժեշտ գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի ընկնելն անընդունելի է։ Իրանի ԱԳՆ փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է արել ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Նա ավելացրել է, որ Իրանը խստորեն է զգուշացնում հակամարտության երկու կողմերին էլ։

«Իրանի իսլամական պետությունը լրջորեն և ուշադիր հետևում է մեր երկրի սահմանին եղած փոփոխություներին։ Մենք խիստ զգուշացնում ենք հակամարտող կողմերին զգուշության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել», - ավելացրել է նա։

Խատիբզադեն կոչ է արել պաշտպանել քաղաքացիական բնակչությանը, դադարեցնել բախումներն ու բանակցություններ սկսել։

Հիշեցնենք՝ հաղորդագրությունների համաձայն՝ ադրբեջանական կողմի արկերը անցել են Արցախի տարածքով ու ընկել են Իրանի տարածք։ Վեց տարեկա երեխա է տուժել։

Հոկտեմբերի 3. Ստեփանակերտը գիշերային ռմբակոծությունից հետո. լուսանկարներ

Բացի այդ, հայկական կողմի հաղորդմամբ՝ հակառակորդի ուղղաթիռներից մեկը խոցվել է հարավային ուղղությամբ ու ընկեր է Իրանի տարածք։ Արցախյան կողմը նշել է, որ դա միտումնավոր չի եղել ու ռազմական պայմաններում նման միջադեպներն անխուսափելի են։