ՀՀ առողջապահության նախարարությունը բուժաշխատողներին հորդորում է ինքնուրույն Արցախ չմեկնել

Նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բուժաշխատողներին և բժշկական խմբերին Արցախ մեկնելու համար համագործակցել  և յուրաքանչյուր նմանատիպ նախաձեռնություն քննարկել առողջապահության նախարարության հետ` համակարգված աշխատելու նպատակով: Ելնելով անվտանգության կանոններից` խորհուրդ է տրվում որևէ գործողություն ինքնուրույն չիրականացնել:

Արցախի ԱԳՆ–ն միջազգային հանրությանը կոչ է հղել

Նախարարությունը կրկին կոչ է անում զերծ մնալ կամայականությունից` սեփական նախաձեռնությամբ բուժօգնության նպատակով սահման մեկնելու պատրաստակամությունից դրդված: 

Նշենք, որ Հայաստանում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից` ժամը 14:00-ից, գործում են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ, մասնավորապես՝ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների: