Հայկական կողմն ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների մասին տվյալներ է հրապարակել

Ադրբեջանի՝ կորուստները թաքցնելու քաղաքականությունը հաշվի առնելով՝ նշված թիվը իրական զոհերի չնչին մասն է կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը ադրբեջանական բանակի 257 սպանված զինծառայողի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։ Տեղեկությունը ցուցակագրված հրապարակել է Karabakh Records Facebook-յան էջը։

Պետք է քննարկվի որոշ երկրներից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը. Մայիլյան

«Տվյալների հավաքագրումը շարունակվում է։ Ադրբեջանի՝ կորուստները թաքցնելու քաղաքականությունը հաշվի առնելով՝ նշված թիվը կազմում է իրական կորուստների փոքր մասը միայն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի բանակի, ինչպես նաև վարձկանների շրջանում կորուստների իրական քանակն արդեն իսկ հատել է 3000-ի սահմանը։

Նշենք, որ ադրբեջանական բանակը նաև ռազմական տեխնիկայի խոշոր կորուստներ է ունի։ Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 12 Ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 115 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 2 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 250 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա: