Արցախի թեմի առաջնորդը միասնական աղոթքի կոչով է դիմել հայ ժողովրդին. կոնկրետ ժամ է նշել

Մեր գործն արդար է, բանակը` անպարտ, և մենք հաղթելու ենք. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը կոչ է արել աջակցել բանակին ու արցախահայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է հայ ժողովրդին։

Ստեփանակերտը կրկին հրետակոծվում է

«Ես կամենում եմ, որ դուք բոլորդ կայուն հավատով, արիական ոգով դառնաք մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք և ամեն ինչով աջակցենք մեր բանակին ու արցախահայությանը։ Մենք գիտենք, որ մեր մեջքին մայր Հայաստանն է, և մենք Մասիս սարի պես պետք է լինենք կայուն և անսասան»,–ասում է սրբազանը։

Նա նաև ոչ է անում այսօր երևանի ժամանակով 18։00–ին միասնական աղոթել հանուն հաղթանակի ու խաղաղության։

«Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ Ամեն մարդու, ամեն ժողովրդի իրավունքն է` պաշտպանվել»,– ասում է Պարգև սրբազանը և ավելացնում` մեր գործն արդար է, բանակն` անպարտ, և մենք հաղթելու ենք։

Արյուն է պետք. ցանկացողները կարող են հանձնել

Հիշեցնենք` գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Այս պահին առավել թեժ մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում, որտեղ հակառակորդը, ռազմաճակատ նետելով նոր ուժեր, անցել է հարձակման: ՊԲ ստորաբաժանումները ցուցաբերում են հերոսական դիմադրություն՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին:

Քիչ առաջ ՊԲ ստորաբաժանումների դիպուկ կրակի արդյունքում հարավային ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի 3 ինքնաթիռ:

ՊՆ–ն լրատամիջոցներին կոչ է անում Արցախից ուղիղ հեռարձակումներ չանել