Գիշերը թեժ մարտեր են ընթացել. Արծրուն Հովհաննիսյան

Հովհաննիսյանը նշել է, որ ավելի ուշ կհրապարակի մարտերի մանրամասները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ հայտել է, որ արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը ընթացել են թեժ մարտեր։

Ավելի քան 3000 զոհ. Վահրամ Պողոսյանը ներկայացրել է հակառակորդի մարդկային կորուստները

«Մանրամասները շուտով»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

Էրդողանը հակամարտություններ է փնտրում ներքին ճգնաժամից շեղելու համար. Էզդեմիր

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

«Թուրքից մենք չենք վախենում». Մեծ Մասրիկը` ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածներից հետո