Ավելի քան 3000 զոհ. Վահրամ Պողոսյանը ներկայացրել է հակառակորդի մարդկային կորուստները

Պողոսյանը նշել է, որ դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում, բայց նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում որևէ քայլ չի ձեռնարկվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զոհերի քանակը գերազանցում է 3000-ը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Հայկական կողմը ևս 2 ԱԹՍ խոցեց. Արծրուն Հովհաննիսյան

«Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,- գրել է նա:

Մակրոնը Ղարաբաղի շուրջ բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել

Պողոսյանը հավելել է, որ սեփական ժողովրդին այդ կարգի սպանդի ենթարկելու բացատրությունը թերևս միայն հոգեբույժները կարող են տալ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

Էրդողանը հակամարտություններ է փնտրում ներքին ճգնաժամից շեղելու համար. Էզդեմիր

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

540 սպանված, 45 միավոր զրահատեխնիկա. Հովհաննիսյանը ներկայացրեց Ադրբեջանի կորուստները