Վրաստանի տարածքում վնասել են Հայաստան եկող ինտերնետի մալուխը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է իրականացնում` պարզելու մեղավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի Քվեմո–Քարթլի շրջանում անհայտ անձինք վնասել են Հայաստան եկող ինտերնետային օպտիկամանրաթելային մալուխը։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հայաստան եկող ինտերնետային մալուխը գաղտնի չեն վաճառի Ադրբեջանին. վրացի պաշտոնյա

Առաջին վնասվածքը հայտնաբերվել էր դեռ սեպտեմբերի 28-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Վրացական կողմի պարազաբանմամբ` այս մալուխն ապահուվում է ինչպես այդ շրջանի ինտերնետային կապը, այնպես էլ Հայաստանի ինտերնետ տրաֆիկը։

Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է սեպտեմբերի 30-ին վրացական Օրոզմանի շրջանում։ Այստեղ անհայտ անձը փորել էր հողը, ինչի հետևանքով վնասվել է Եվրոպայից Ասիա եկող Փոթի– Թբիլիսի– Բոլնիսի– Դմանիսի– Հայաստան կապն ապահովող օպտիկամանրաթելային մալուխը։

Վրաստանի ՆԳՆ–ն հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ։

Վիրտուալ խնդիրներ. ինտերնետի խափանումը Վրաստանից եկող մալուխի վնասումն է եղել

Նշենք, որ Հայստանի ինտերնետ թրաֆիկի շուրջ 80 տոկոսն անցնւմ է Վրաստանի տարածքով։

Հիշեցնենք` սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում տարօրինակ հանգամանքներում վնասվում է Հայաստանի ինտերնետ մալուխը։ Վերջին աղմկահարույց դեպքը տեղի էր ունեցել 2011թ–ին։

Այդ ժամանակ Վրաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ Մցխեթի շրջանի Քսանի գյուղի 75-ամյա բնակչուհին էր վնասել Եվրոպայից դեպի Հայաստան ձգվող օպտիկամանրաթելային մալուխը, ինչի արդյունքում ինտերնետ կապից զրկվել էր ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանի մեծ մասը։
Թոշակառուն ձերբակալվել է և խոստովանել, որ նման արարքը թույլ է տվել պղինձ վաճառելու նպատակով։

Արցախում խափանվել է հեռախոսային ու ինտերնետային կապը