Ստեփանակերտում պայթյուններ են որոտում

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, առաջին պայթյունից հետո միացել է օդային տագնապի ազդանշանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Քիչ առաջ երկու պայթյուն է որոտացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, առաջին պայթյունից հետո միացել է օդային տագնապի ազդանշանը։ Այդ պահին արդեն որոտացել է նաև երկրորդ պայթյունը։

Դրանց հաջորդել են նաև մի քանի այլ պայթյուններ։

Հրապարակվել են հրետակոծության ենթարկված լրագրողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարները

Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այս պահին դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում քաղաքում։ Հնարավոր է միայն արձանագրել, որ պայթյունները հուժկու են։ Օդային տագնապի ազգանշանը դեռ հնչում է Ստեփանակերտում։

Հիշեցնենք, որ սա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծելու երկրորդ դեպքն է։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

Ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտը հրետակոծությունից հետո. տեսանյութ

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի