Ստեփանակերտի փրկարար ծառայությունում հրետակոծության հետևանքով 10 վիրավոր կա

Փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, կայանատեղիում վնասվել են մեքենաներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,– ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Ինչ ԱԹՍ–ներ են խոցվել Կոտայքի մարզում. պարզաբանում է Արծրուն Հովհաննիսյանը

Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, կայանատեղիում վնասվել են մեքենաներ։

Հիշեցնենք` կեսօրին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ հակառակորդը հարվածել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։

Տուժել էր փրկարար ծառայությունը, քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Տոչկա-Ու» հրթիռային համալիրից Ադրբեջանի տարածքը չի հրթիռակոծվել. ՀՀ ՊՆ–ն հերքել է

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի