Պատրուշևն ու Օ'Բրայենը հայտարարել են` Ղարաբաղի հարցով պետք է խաղաղ գործընթաց սկսել

Նիկոլայ Պատրուշևը և Ռոբերտ Օ'Բրայենն արձանագրել են, որ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մոտեցումները համընկնում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը Ժնևում կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։

Պուտինն ու Փաշինյանը կրկին զրուցել են. Կրեմլ

«Կողմերն արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ իրենց մոտեցումները համընկնում են։ Նրանք հաստատել են, որ խնդիրի լուծումը գտնելու համար պետք է շտապ խաղաղ քաղաքական-դիվանագիտական գործընթաց սկսել», - ասել է Անոշինը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի