Բժիշկներն էլ պայքարի մեջ են մտել զինվորների կյանքի համար: Նրանք հուսահատ պայքարում են յուրաքանչյուր կյանքի համար, որպեսզի մահացածների ցուցակում նոր անուն չավելանա:
Այս լուսանկարը Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցն արել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում։
Լուսանկարում հատակին նստածը բժիշկ–սրտաբան է։ Թեպետ նա դիմակով է, բայց ցավն աչքերում տեսանելի է։
Այս օրերին բժիշկներն անում են հնարավոր ամեն բան` վիրավորներին փրկելու համար: Այն րոպեներին, երբ մեր լուսանկարիչը նկարում էր այս լուսանկարը, արցախցի բժիշկները պայքարում էին ֆրանսիացի լրագրողի կյանքի համար: Եվ նրանց հաջողվեց փրկել նրա կյանքը: