ԼՂ–ում կրակի տակ է հայտնվել ռուս և հայ լրագրողների ավտոբուսը

Ավտոբուսում ոչ միայն լրագրողներ են եղել, այլև Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած կամավորներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղում հետակոծության տակ է ընկել հայ և ռուս լրագրողներին տեղափոխող ավտոբուսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սեփական թղթակցին։

Ավտոբուսում նաև ԱՄՆ–ից եկած կամավորներ են եղել։ Տուժածներ չկան։

«Չհասկացանք` ոնց եղավ». վիրավոր լրագրողներին ճանապարհեցին Ֆրանսիա

Հիշեցնենք` երեկ Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի թիրախում էին հայտնվել լրագրողական խմբերը։ «Le Monde»–ի 2 թղթակիցները, «24News»–ի լրագրողն ու «Արմենիա» TV–ի օպերատորը վիրավորվել էին։

Մարտունիում ֆրանսիացի լրագրողներին ուղեկցող երիտասարդը զոհվել է