Հրապարակվել են հրետակոծության ենթարկված լրագրողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարները

Հրապարակված լուսանկարները վկայում են, որ միկրոավտոբուսի վրա գրված է եղել «PRESS», ինչը փաստում է, որ հակառակորդը հստակ գիտակցել է, որ թիրախավորում է լրագրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է Մարտակերտի ճանապարհին հետակոծության ենթարկված լրագրողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարները։

«Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարկակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան»,– ավելի վաղ մամուլում արդեն հայտնված տեղեկությունը հաստատում է տեղեկատվական շտաբը։

Նշենք, որ հրապարակված լուսանկարներում երևում է, որ միկրոավտոբուսի վրա գրված է եղել «PRESS», ինչը վկայում է, որ հակառակորդը հստակ գիտակցել է, որ թիրախավորում է լրագրողներին։

Արման Թաթոյանը ՄԱԿ երկու զեկույց կուղարկի` լրագրողների և վարձկանների հարցով

Հիշեցնենք` երեկ ևս Արցախի Մարտունի քաղաքում հակառակորդի թիրախում էին հայտնվել լրագրողական խմբերը։ «Le Monde»–ի 2 թղթակիցները, «24News»–ի լրագրողն ու «Արմենիա» TV–ի օպերատորը վիրավորվել էին։