ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում է

Փոխվարչապետը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունենալու Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանն այսօր մեկնել է Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ։

Նրանք երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցեր են քննարկելու։

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է հանդիպել Մոսկվայում