ԵՄ-ն պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն տրամադրել հակամարտության գոտում տուժածներին

Օգնությունը կտրամադրվի քաղաքացիական անձանց՝ շփման գծի երկու կողմում էլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիությունը պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերել կողմերին, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Տեղեկությունը twitter-ի իր էջում հրապարակել է Եվրամիության ճգնաժամային կառավարման ու հումանիտար հակազդեցության գծով հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

ԵՄ–ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ. Ավստրիայի կանցլեր

«Եվրաիությունը հայտարարում է, որ արտակարգ հումանիտար օգնություն է տրամադրվելու շփման գծի երկու կողմերում գտնվող քաղաքացիական բնակչությանը», - ասել է հանձնակատարը։

Նշենք՝ այսօրվա հրետակոծության հետևանքով տուժել է Հադրութն ու Ստեփանակերտը։ Ադրբեջանական ուժերը հարված են հասցրել փրկարարական կենտրոնին ու խաղաղ բնակիչների խմբին։ Մահացածների մասին տեղեկություններ չկան։

Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում պատերազմից սկզբից 11 խաղաղ բնակիչ է մահացել, մոտ 60-ը վիրավոր են։