ԵՄ–ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ. Ավստրիայի կանցլեր

Պաշտոնական Վիեննան պահանջում է պատժամիջոցներ կիրառել Հունաստանի ու Կիպրոսի հանդեպ Թուրքիայի պահվածքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է դադարեցնի բանակցությունները Թուրքիայի հետ ու պատժամիջոցներ կիրառի նրա դեմ։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։

Աշխարհը պիտի հասկանա` ինչ է անում Թուրքիան Ղարաբաղում. Փաշինյանի հարցազրույցը Figaro-ին

Պատժամիջոցները պետք են, քանի որ Թուրքիան շարունակում է իր գործողությունները Հունաստանի հետ վիճելի ծովային տարածքում և ճնշում է ընդդիմությանն ու լրագրողներին։

«Մենք վերջապես պետք է հստակ արձագանքենք Թուրքիայի գործողություններին ու կարմիր գիծ անցկացնենք նախագահ Էրդողանի համար, ինչը նշանակում է ԵՄ անդամակցության բանակցությունների ավարտ ու Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառում», -ասել է Կուրցը։

Մակրոնը, Իրանն ու Թուրքիայի զինյալները. ինչպես արցախյան պատերազմը «պայթեցրեց» աշխարհը

Թուրքիայի դեմ պատժամիջոցների կողմնակից է նաև Հունաստանը, խիստ դիրքորոշում ունի նաև Ֆրանսիան։ Կուրցը Ավստրիայում մեծ ժողովրդականություն վայելող Ազգային կուսակցության ղեկավարն է։ Կուսակցությունը քրիստոնեական ու ավանդական արժեքների կողմնակից է։

Թուրքիան տարածաշրջանը կվերածի արյունահեղության դաշտի. Աննա Նաղդալյան