Արցախում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասված բնակելի տները կսկսեն վերանորոգել

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն իսկ 19 մլն դոլարը գերազանցում է հավաքագրված գումարի չափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախում վաղվանից խաղաղ բնակավայրերի շրջանում Ադրբեջանի կրակոցների հետևանքով վնասված բնակելի տները կվերանորոգվեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում աայսպիսի հայտարարություն արեց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Վերջին օրերին հրետակոծվել են բազմաթիվ քաղաքներ և գյուղեր գրեթե բոլոր շրջաններում։ Խաղաղ բնակչության շրջանում ունենք զոհեր և վիրավորվածներ։ Ստեղծվել է փաստերի գնահատման հանձնաժողով»,–ասաց Մարտիրոսյանը։

Խոսելով Արցախին ու բանակին օգնություն տրամադրելու համար նախատեսված դրամահավաքին` Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն իսկ 19 մլն դոլարը գերազանցում է հավաքագրված գումարի չափը։

«Հաց էինք ուտում, երբ պայթյունը եղավ». Ստեփանակերտը` Ադրբեջանի հարվածներից հետո

Վաղվանից կգործի նաև թեժ գիծ, որը Հայաստան-Արցախ փոխադրումների և ելումուտին առնչվող հարցերին կպատասխանի։ Նա հայտնեց նաև, որ այս ընթացքում աշխատավարձերի, կենսաթոշակների վճարման գործընթացը կանգ չի առել։

Իսկ կոմունալ վարձավճարների ուշացման հետ կապված` այս ամիս որևէ անջատում չի լինելու։

Մարտիրոսյանը հայտնեց` 9 ամսվա տվյալներով` հարկերը նախատեսված պլանից ավել է վճարվել շուրջ 200 մլն դրամով։

«Ի՞նչ է սա, եթե ոչ հայրենասիրություն։ Մեր հարկատուներն իրենց վճարած հարկերով ևս աջակցում են մեր բնակչությանը»,– ասաց Մարտիրոսյանը։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Փաշինյանը նորից է խոսել Մակրոնի հետ. քննարկել են Արցախի դեմ ահաբեկիչների ներգրավման հարցը

Այսօր հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներից հրետակոծեց նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Կան բազմաթիվ ավերածություններ, հնարավոր վիրավորների կամ զոհերի մասին դեռևս տվյալներ չեն հրապարակվել։ Միայն հերթական ռմբակոծությունից հետո Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը սոցցանցերի իր էջերում հայտնեց, որ Ստեփանակերտում բազմաթիվ տուժածներ կան։

Հոկտեմբերի 2-ի ժ. 12-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 1750 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Մենթալիտետն է բարբարոսական». գնդապետը ռուսաստանցի լրագրողի հարցին պատասխան չգտավ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Օրվա կադր. մարտադաշտից դուրս պայքար` հանուն կյանքի