ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու նրա կնոջ մոտ COVID-19 է հայտնաբերվել

ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն ու կինը անհապաղ կանցնեն կարանտինի ու միասին կհաղթահարեն վարակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը՝ Մելանյա Թրամփը կորոնավիրուսով են վարակվել։ Թրամփը հայտնել է այս մասին րոպեներ առաջ Twitter-ում։

Մելանյա Թրամփը «ստիպել է» վերանայել ամուսնական պայմանագիրը

«Այս գիշեր ես ու Մելանյան COVID-19-ի թեստ դրական պատասխան ստացանք։ Մենք անհապաղ կանցնենք կարանտինի ու վերականգնմանը։ Մենք դա միասին կհաղթահարենք», - գրել է Թրամփը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ մեկուսացվել է ու սպասում է COVID-19-ի թեստի պատասխանին այն բանից հետո, երբ նրա խորհրդատու Հոուփ Հիքսի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Նշենք, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի բացահայտված դեպքերի քանակով առաջինն է աշխարհում։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ՝  ԱՄՆ-ում 7,494,671 վարակված կա։ 212,660 մարդ մահացել է,  4,736,621-ը՝ ապաքինվել, 2,545,390 մարդ էլ բուժում է ստանում։