Ադրբեջանցիները կեղծ լրատվական էջեր են ստեղծում. սոցկայքերում սկսելու են խուճապ տարածել

ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը նաև քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ իրենց ունեցած տեղեկություններով` ադրբեջանցիները սկսել են տարբեր սոցցանցերում կեղծ լրատվական էջեր ստեղծել։

«Շատ բան եք տեսնում՝ քիչ խոսեք». ԱԱԾ-ն զգուշացնում է

«Ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում ենք հետևել միայն այն լրատվական էջերին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև պատերազմական գործողությունները»,– նախազգուշացնում են տեղեկատվական կենտրոնից։

ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը նաև քարոզչական պատերազմ է վարում Հայաստանի դեմ, այդ թվում` օգտագործելով սոցիալական կայքերի կեղծ օգտատերերի էջեր` դրանցով կեղծ տեղեկություններ ու խուճապային տրամադրություններ տարածելու համար։

Նշենք, որ այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնրել էր, որ Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝  ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

«Չհասկացանք` ոնց եղավ». վիրավոր լրագրողներին ճանապարհեցին Ֆրանսիա