Ադրբեջանական կողմից մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով․ ԱՀ ՊԲ

Հայկական կողմը հակառակորդի սպանված սպայի մոտ հայտնաբերել է իսրայելական ռադիոընդունիչ սարք, որի օգնությամբ բացահայտվել է այն, ինչն ուզում էինք ապացուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց,որ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական ռադիոընդունիչ սարք, որի առգրավման արդյունքում պարզվել է, որ մարտերը ղեկավարվում են արաբերեն լեզվով։

«Առգրավված ռադիոընդունիչը իսրայելական Թադիրա տեսակի է։ Հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 158 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 91 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 5 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։ Եվս մեկ խաղաղ բնակիչ էլ զոհվել է Գեղարքունիքի մարզում։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան