Թուրքիան տարածաշրջանը կվերածի արյունահեղության դաշտի. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի ներկայիս սադրիչ քաղաքականությանը ծառայելու միջոց է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից զինյալ վարձկանների տեղափոխումը Ադրբեջան` ունի հեռահար նպատակներ և կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն Հարավային Կովկասի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել. Պենտագոն

«Թուրքիայի սադրիչ այս քաղաքականությունը տեղավորվում է վերջին տարիներին իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ` ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստները դարձել են Թուրքիայի վարձկաններ և լայնորեն կիրառվում են` նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերը և ազդեցությունը արտահանելու այլ տարածաշրջաններ»,– նշեց Նաղդալյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանն ընդամենը Թուրքիայի ներկայիս քաղաքականությանը ծառայելու միջոց է։ Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկիչների տեղակայման վայր, ժամանակի ընթացքում Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածվեն արյունահեղության դաշտի։

«Հայաստանն ու Արցախը, որպես միջազգային իրավունքի անդամ, անելու են ամեն հնարավորն այս ծրագիրը խափանելու համար»,– ասաց նա։

Մեկնաբանելով միջազգային հանրության այսօրվա արձագանքները, ԱԳՆ ներկայացուցիչը մասնավորապես ասաց, որ դրանց հիմնական ենթատեքստն այն էր, որ պետք է անհապաղ ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ռազմական գործողություները դադարեցնելու համար։

«Այս պահի դրությամբ մենք ունենք միջազգային հանրության վճռական դիրքորոշումը, որ պետք է քայլեր ձեռնարկվեն ռազմական գործողությունների անհապահ դադարեցման ուղղությամբ»,– ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Թուրքիան առաջին անգամ խոսել է Ղարաբաղում մարտերը դադարեցնելու մասին

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1280 զոհ ունի, 2700 վիրավոր։

ԵՄ խորհուրդը Թուրքիայի միջամտության հարցի շուրջ նիստ կանցկացնի

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 12 ուղղաթիռից, 181 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 2 «Սմերչից» և 3 «ՏՕՍ» համակարգից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան