ԵՐԵՎԱՆ, 1 հեկտեմբերի-Sputnik. Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կողմ է արտահայտվել Ղարաբաղում մարտերի անհապաղ դադարեցմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Լավրովն ու Չավուշօղլուն ընդգծել են, որ անթույլատրելի է հակամարտության մեջ այլ տարածաշրջաններից անօրինական զինված կազմավորումների ներգրավումը», — նշվում է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։
«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից
Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը
Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։
Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան