Ստեփանակերտը գնդակոծվում է, հրետակոծության ձայներ են լսվում

Ամենայն հավանականությամբ՝ հարվածի տակ են հայտնվել Ստեփանակերտի արվարձանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Այս պահին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության է ենթարկվում։

«5-7 րոպե առաջ Ստեփանակերտում հրետակոծության ձայներ էին լսվում»,-տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, որն այդ պահին քաղաքի կենտրոնում էր։

Ամենայն հավանականությամբ հարվածի տակ են հայտնվել Ստեփանակերտի արվարձանները։

Շչակի ձայն չի եղել, դա նշանակում է, որ քաղաքի վրա ԱԹՍ-ներ չեն հարձակվել։

Հավանական է, որ դա հրետակոծություն է եղել։

Հայկական կողմը Լելե–Թեփեում ադրբեջանական ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում

Փորձում ենք ստանալ Արցախի ՊԲ մեկնաբանությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան