Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում բռնությունների աճը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով

«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և մեր զորակցությունը հայտնում վիրավորներին։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,–ասված է հայտարարության մեջ։

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան