ՌԴ ԱԽ–ում խոսվել է գրոհայիններին Ղարաբաղ տեղափոխելու վտանգների մասին․ Պեսկով

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ժողովի մասնակիցները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրության սրացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների ժողովում խոսվել է գրոհայիններին Սիրիայից ու Լիբիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու վտանգավորության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այս անգամ զինադադար հաստատելու համար Ռուսաստանը ստիպված է բանակցել Թուրքիայի հետ

Ավելի վաղ Պեսկովն ասել էր, որ ժողովի մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել շփման գծում տիրող իրավիճակին։ Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Ղարաբաղի թեմայով համատեղ հայտարարություն են պատրաստում։

«Ժողովի ընթացքում քննարկվել է նաև Ռուսաստանի աշխատանքը հարևան երկրների հետ, ինչը, նախագահի խոսքով, ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», - նշել է Պեսկովը։

Գերմանիան կոչ է արել Ռուսաստանին ու Թուրքիային ազդել Արցախում տիրող իրավիճակի վրա

Այս թեմայով ելույթ է ունեցել Կրեմլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

Ժողովին մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ ԱԾ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի բնապահպանական գործունեության, բնապահպանության և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին