Պեսկովը` Ղարաբաղի մասին. 3-րդ երկրների մասնակցությունը կարող է բացասական հետևանք ունենալ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով ՝ հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունները սադրիչ բնույթ են կրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցին, ասել է, որ երրորդ երկրների մասնակցությունը կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ։ Տեղեկությունը հայտնում է Նորությունների դաշնային ծառայությունը։

«Կարծում ենք, որ հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն սադրող բնույթ ունեն լարվածությունը սրելու համար։ Հիմա նման հայտարարությունները շատ վնասակար են։ Երրորդ երկրների մասնակցությունը կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ»,– ասել է Պեսկովը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Թուրքիան հայտարարել է, որ իրենք կշարունակեն աջակցել Ադրբեջանին։

Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան