Փաստեր կան. Զախարովան` Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, թե Մոսկվան որտեղից ունի տվյալներ արցախյան հակամարտության գոտի սիրիացի զինյալների տեղափոխման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik.  Ռուսաստանը տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան զինյալների տեղափոխման մասին, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք Թուրքիան չենք»․ Զախարովան խոսել է ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի դերի մասին

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն կոչ էր արել շահագրգիռ պետությունների ղեկավարներին գործուն միջոցներ ձեռնարկել արցախայն հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե որտեղից  տվյալներ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ դա տեղեկություն է, որը Մոսկվան ունի։ Իհարկե, նման տեղեկություն եղել է ԶԼՄ–ներում, այն ներկայացված է մամուլում հրապարակումների և սոցցանցերում նյութերի տեսքով։

«Սակայն նման մեկնաբանություն անելիս, մենք, անկասկած, տիրապետում էինք նաև սեփական փաստերին, տեղեկություններին... Ներկա փուլում, սակայն, ես չէի ցանկանա մանրամասներ հրապարակել», – նշել է նա ի պատասխան այն հարցին, թե ով է արցախյան հակամարտության գոտի տեղափոխում այդ զինյալներին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան