«Օդուժաթափ». հայկական ԶՈւ–ն ևս մեկ ինքնաթիռ է խոցել

Հայկական զինված ուժերն այսօր հերթական ինքնաթիռն եմ խոցել։ Ինչպես նկատել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը. «Ախպերներ, կամաց խփեք հասցնեմ հաշվեմ»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայկական ԶՈւ–ն ևս մեկ ինքնաթիռ է խոցել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ խոցվեց․․․ օդուժաթափ»,–գրել է նա։

Թուրքիան ոչնչացնում է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան

Իսկ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է. «Ախպերներ, կամաց խփեք հասցնեմ հաշվեմ»։

Նշենք, որ րոպեներ առաջ ՀՀ ԶՈւ–ն հակառակորդի ևս մեկ ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ էր խոցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան