Մարտերը նորից թեժացել են. Արծրուն Հովհաննիսյանը` Ադրբեջանի կորուստների մասին

Հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողներին հայտնեց, որ արցախա–ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը որոշակիորեն թեժացել են լուսաբացիցի հետո։

Ադրբեջանցի զինվորների դիակների գրպանում ներարկիչներ են հայտնաբերվել. ուշագրավ նորություն

«Մարտական գործողությունների ուղղություններն, ըստ էության, նույնն են։ Գիշերվա և վաղ առավոտվա որոշակի թեժացած մարտերի ընթացքում ունենք հետեւյալ պատկերը՝ հակառակորդի հարձակողական բոլոր փորձերը՝ անկախ իրենց չափերից, կրել են անհաջողություն։ Հայկական զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս։ Մասնավորապես, նրանց զոհերը 350-360 են, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «ՍՄԵՐՉ» կայան, 6 ԱԹՍ, որից մոտ երեքը կեսգիշերի սահմաններում են խոցվել»,– ասաց նա։

Հակառակորդի ԱԹՍ–ների, թռչող սարքերի գործողությունները, Հովհաննիսյանի խոսքով, շարունակվում են նաև Վարդենիսի և ոչ միայն այդ ուղղությամբ։

«Հայ–ադրբեջանական սահմանի Վարդենիսի հատվածում կոնկրետ մարտական գործողություններ չկան»,– ասաց նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Օսաներն» իրական չէին. ադրբեջանցիները ոչնչացրել են հայկական ԶՀՀ–ի ստվարաթղթե մակետները

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 920 զոհ ունի։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 84 ԱԹՍ–ից, 7 ուղղաթիռից, 170 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան