Լուկաշենկոն զրուցել է Փաշինյանի ու Ալիևի հետ

Փաշինյանի հետ զրույցի  ընթացքում քննարկվել է Արցախի իրավիճակի սրումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության թեման։ Տեղեկությունը հայտնում է BelTA- ն՝ հղում անելով  Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:

Պեսկովը` Ղարաբաղի մասին. 3-րդ երկրների մասնակցությունը կարող է բացասական հետևանք ունենալ

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, առևտրատնտեսական համագործակցությունը և այլ արդիական հարցեր:

Նշվում է, որ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան