Թուրքիայի քայլը Եվրոպայի համար բացասական հետևանքներ կունենա. Եվրախորհրդարանի պատգամավոր

Պատգամավորի կարծիքով` ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ իրականացվող ռազմական ագրեսիան բացասական հետևանքներ է ունենալու Եվրոպայի համար։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել

Իտալիայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ` նման տեսակետ է հայտնել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վինչենցո Սոֆոն։

Դեսպանության Facebook–ի պաշտոնական էջում տարածված հաղորդագրության համաձայն` Սոֆոն իր գործընկեր Ռինալդիի հետ միասին դիմել է ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցչին` միջամտել Կովկասի ապակայունացումից խուսափելու համար:

«Ակնհայտ է, որ այս գործողությունը Եվրոպայի համար բացասական հետևանքներ է ունենալու երկու պատճառով. 

  • Զինյալներին աջակցելու նպատակով ջիհադիստների հավաքագրումը քրիստոնյա ժողովուրդների հետ քաղաքակրթական առճակատման թեժացման գործիք է, և առկա է վտանգ, որ այն հետևանքներ կունենա նաև մեր մայրցամաքի վրա:
  • Հարավային գազային միջանցքի շինարարության տարածքում թուրքական գերակայությունը թույլ կտա Էրդողանին ապագայում շանտաժի ենթարկել մեզ ոչ միայն միգրանտների, այլև էներգիայի միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան