ԵՄ խորհուրդը Թուրքիայի միջամտության հարցի շուրջ նիստ կանցկացնի

Նիստի նախաձեռնողը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է, որը հայտարարել է` Անկարայի դիրքորոշումն անընդունելի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եվրամիության խորհուրդը նիստ կանցկացնի Ղարաբաղում Թուրքիայի միջամտության հարցի շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը։

Նիստը կկազմակերպվի այսօր Բրյուսելում։ Հիմնական հարցը կվերաբերի Թուրքիայի միջամտությանը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ ասել էր, որ պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Եվրամիության մակարդակով։ Նա ընդգծել է, որ Անկարայի` Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հայտարարություններն անընդունելի են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 90 ԱԹՍ–ից, 10 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան