Դու երբեք չես հասնի Մխիթարյանին, անգամ եթե 7 կյանք ունենաս․ Ռուսլան Կորյանը՝ ադրբեջանցուն

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան նախօրեին հայտարարել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին: Հավանաբար ադրբեջանցի ֆուտբոլիստին նաև այդ փաստն է զայրացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանը շատ կոշտ է արձագանքել ադրբեջանցի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի հայտարարությանը, որը գրառումով պատասխանել էր Հենրիխ Մխիթարյանին։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցային իր էջերում ակտիվ անդրադառնում է Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին, հայտնում է armsport-ը:

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

«Դու ի՞նչ աշխարհում ես ապրում, Շեյդաև: Լավ, կա այդ նույն Շեյդաևը, որն ապրում է իր աշխարհում՝ իշխանությունների քարոզչությամբ, բայց ուզում եմ նրան ասել անձամբ իմ կողմից: Խաղաղության, արյունահեղությունը դադարեցնելու կոչերը երբվանի՞ց են դարձել բողոքական: Մի՞թե դրանք առողջ մտքեր չեն: Ու հենց այդ դեպքերի մասին ասել՝ «Մենք արդար ճանապարհի վրա ենք, մեր գործը ճիշտ է», ես դատապարտում եմ, քանի որ մարդիկ են մահանում»,-նշել է Կորյանը:

Ֆուտբոլիստը նշել է, որ ինքը ոչ մի կոչ չի անում, բացի խաղաղությունից։

«Հեշտ է հերոս լինելը սոցցանցերում: Փափուկ բազմոցին նստած՝ ընտանիքի ջերմության մեջ, հեշտ է հարցազրույց տալ, աջակցել պատերազմին և համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, ով հասել է նրան, ինչին դու երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս», – գրել է Կորյանը:

Ավելի վա Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի իր էջում հրապարակել էր վիրավոր փոքրիկի և հոր լուսանկարն ու միջազգային հանրությանը կոչ արել շտապ միջամտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան դադարեցնելու համար։

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան էլ իր հերթին հայտնել էր, որ պատրաստ է Հենրիխ Մխիթարյանին հանգիստ տալ առաջիկա խաղերին, քանի որ նա մտքերով Արցախում է:

Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան