Այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու. հայ մարզիկներն առաջնագծում են

Հայ ազգն այս օրերին մեկ բռունցք է դարձել ու պայքարում է հակառակորդի դեմ։ Արցախի պաշտպանության բանակի շարքերում մարտերին մասնակցում են նաև մարզաշխարհի ներկայացուցիչները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի սանձազերծած ագրսիայի դեմ պայքարի են ելել նաև Հայաստանի տարբեր մարզաձևերի մարզիկները: Նրանք խոստատնում են` այս անգամ էլ հաղթանակը մարտի դաշտում են կերտելու։

Հենրիխ Մխիթարյանի մտքերն Արցախում են. «Ռոման» աջակցում է հայ ֆուտբոլիստին

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն Արսեն Հարությունյանը, հունահռոմեական ոճի Եվրոպայի փոխչեմպին Գեղամ Թորգոմյանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանն ու մարզաշախարհի շատ այլ ներկայացուցիչներ մեկնել են առաջնագիծ։

Ըմշամարտի ֆեդերացիայի Facebook–յան էջը տեղեկացնում է նաև, որ Արսեն Հարությունյանի հայրը, որ ազատամարտիկ է, օրեր առաջ ևս մեկել էր Արցախ:

«Երբ ազգը բանակ է դառնում...Ի հեճուկս մեր թշնամու, մենք պաշտպանում ենք մեր սուրբ հայրենիքը, մեր մայրերին ու քույրերին»,–գրված է Արսեն Հարությունյանի նկարին կից։

«Երբ ազգը բանակ է դառնում» կարգախոսով հրապարակվել է նաև Եվրոպայի պատանեկան առաջության փոխչեմպիոն, այժմ արդեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի անդամ Գեղամ Թորգոմյանը լուսանկարին կից։ Նրան ու բոլոր զինծառայողներին ֆեդերացիան բարեմաղթանք է հղել։

Արցախում է նաև ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը ընդամենը մեկ ամիս առաջ էր հայտարարել ֆուտբոլիստի իր կարիերայի ավարտի մասին ու սկսել մարզչական գործնեությունը։ Մանուչարյանը մեկնել է առաջնագիծ սեպտեմբերի 29-ին ու ֆեյսբուքյան իր էջում նշել է խաչի զորության ու մեր ապագա հաղթանակի մասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 6 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 96 ԱԹՍ–ից, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկայից, 3 ինքնաթիռից, «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան