«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Sputnik Արմենիայի թղթակցի այցելության պահին սրճարանի աշխատակիցը հերթական ուղղումն էր կատարում գրատախտակին` թշնամու կորցրած ինքնաթիռների թիվը «2»-ից դարձնելով «3»-ը։
Sputnik

Երևանի կենտրոնում գործող սրճարանի դիմաց, փողոցի անկյունում դրված գրատախտակի վրա նշված թվերն օրվա ընթացքում պարբերաբար փոխվում են։

«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Արցախի Պաշտպանական բանակի յուրաքանչյուր նոր հայտարարությունից հետո սրճարանի աշխատակցուհին շտապ վերցնում է կավիճը, արագ ջնջում գրված թվերն ու փոխարենը գրում նորերը։

«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Մեր այցելության պահին, սրճարանի աշխատակիցը հերթական ուղղումն էր կատարում` թշնամու կորցրած ինքնաթիռների թիվը «2»-ից դարձնելով «3»-ը։

«Արծրուն Հովհաննիսյանը նոր հայտարարեց, որ ևս 1 ուղղաթիռ ու 1 ինքնաթիռ են խփել մերոնք։ Հազիվ հասցրել էինք թվերը փոխենք, մեկ էլ նոր հայտարարություն եղավ. ինքնաթիռների թիվը արդեն 3 դարձավ»,– մեզ հետ զրույցում պատմեց աշխատակիցը։

«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Արդեն 5–դ օրը շարունակվող արցախյան պատերազմում թշնամու կրած կորուստներն արձանագրելու գաղափարը միայնգամից չի ծագել։
Սրճարանի տնօրենը պատմեց, որ առաջին օրվանից սրճարանի մուտքի մոտ դրված գրատախտակի վրա գրել են այդ օրերին հայկական սոցիալական կայքերում ամենատարածված կարգախոսը. «Հաղթելու ենք»։

Րոպեներ առաջ` 2, հիմա արդեն` 3, ՊԲ զինուժը ևս մեկ ինքնաթիռ է խոցել. Հովհաննիսյան

«Մարդիկ անցնում էին, կարդում։ Հասկացանք, որ հետաքրքրություն կա ու որոշեցինք մարդկանց ավելի օգտակար տեղեկություններ հայտնել»,– պատմում է սրճարանի տնօրենը։

«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Այդպես էլ ծնվել է հակառակորդի կորուստները հաշվելու ու սրճարանի այցելուներին ու անցորդներին տեղեկացնելու գաղափարը։  Սրճարանի աշխատակիցների խոսքով` իրենց այս նախաձեռնությունը շատերին է հետաքրքրել։ Անցորդները կանգ են առնում, կարդում, նկարում։

«Օդուժաթափ». հայկական ԶՈւ–ն ևս մեկ ինքնաթիռ է խոցել

Տեղեկտվական ու ոգեշնչող այս նախաձեռնությանը զուգահեռ արդեն 5–րդ օրն է, ինչ սրճարանում միայն հայկական, հայրենասիրական երգեր են հնչում, չնայած այն հանգամանքին, որ արդեն 5 օր է` սրճարան այցելողների թիվը կտրուկ նվազել է։

«Արծրունն ասաց` ևս 1 ինքնաթիռ». հակառակորդի կորուստները` երևանյան սրճարանի «մենյու»–ում

Հիշեցնենք` այս պահին հայտնի տեղեկություններով` Ադրբեջանը կորցրել է 96 ԱԹՍ, 11 ուղղաթիռից, 185 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ։