Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել. Ադրբեջանը հրետակոծել է անգամ դպրոցի շենքը

Լուսանկարներում ներկայացված են ինչպես հեռահար հրետակոծման, այնպես էլ ԱԹՍ–ներով իրականացրած ռմբահարման հետևանքները` քանդված բնակելի տներ, ավերված ճանապարհներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի կողմից հրետակոծված Վարդենիսի խաղաղ բնակավայրերի լուսանկարներ է հրապարակել։

Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել. Ադրբեջանը հրետակոծել է անգամ դպրոցի շենքը

Թաթոյանը նշում է, որ լուսանկարներն արվել են Գեղարքունիքի մարզում իր իրականացրած փաստահավաք աշխատանքների ընթացքում։

Լուսանկարներում ներկայացված են ինչպես հեռահար հրետակոծման, այնպես էլ ԱԹՍ–ներով իրականացրած ռմբահարման հետևանքները` քանդված բնակելի տներ, ավերված ճանապարհներ։ Թշնամու արկերը վնաս են հասցրել անգամ դպրոցի շենքին։

Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել. Ադրբեջանը հրետակոծել է անգամ դպրոցի շենքը

Բարեբախտաբար, դասերը սահմանամերձ շրջաններում սեպտեմբերի 28-ից սկսած իրականացվում են հեռավար եղանակով, ու դպրոցում այդ պահին երեխաներ չեն եղել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված է եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում։

Արման Թաթոյանը լուսանկարներ է հրապարակել. Ադրբեջանը հրետակոծել է անգամ դպրոցի շենքը

Սեպեմբեր 27-ի լուսաբացին Արցախի Հանրապետության վրա հարձակված Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 29–ին  կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հարձակման հետևանքով տուժել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքը, Սոթք, Շատվան, Կութ և այլ գյուղեր։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան