ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի վիրտուալ տարածքում TikTok սոցիալական կայքի աշխատանքն արգելափակելուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են զանգահարել TikTok–ի գրասենյակից։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Մեզ զանգահարել և խնդրել են մեր մոնիթորինգի արդյունքները, որպեսզի հասկանան, թե այդ ատելությունը որտեղից է տարածվում և հասկանան, թե դա ինչ է»,– ասաց Թաթոյանը։
Պաշտպանը հայտնեց, որ իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրելու մոնիթորինգի արդյունքները։ Բայց առիթից օգտվելով, ՄԻՊ գրասենյակն իր մտահոգությունն է հայտնել կայքում վերահսկողության ցածր մակարդակի վերաբերյալ։
Ահազանգ. TikTok-ում ինքնասպանության իրական տեսանյութ է տարածվում, երեխաներին հեռու պահեք
«Մենք արձանագրել էինք բռնության կոչերով ու բռնության ագրեսիվ տեսարաններով հրապարակումներ սոցիլական ցանցերում` Facebook, Tweeter և ամենաագրեսիվն այս իմաստով TikTok-ն էր»,– ասաց Թաթոյանը` հիշեցնելով, որ պատերազմի առաջին իսկ օրերին կոչով դիմել էին ուսուցիչներին, ծնողներին ու նաև երեխաներին` ձեռնպահ մնալ TikTok սոցիալական կայք մուտ գործելուց։
Հիշեցնենք` TikTok–ում տարածվող հակահայկական քարոզչության ու բռնության կոչերի հետևանքով ՀՀ իշխանությունը հոկտեմբերի 1–ից արգելափակել է TikTok–ի հասանելիությունը հայաստանյան համացանցի տիրույթում։
Երեխաներին հեռու պահեք սոցցանցերից, իսկ մուտքը TikTok ընդհանրապես արգելեք․ ԿԳՄՍՆ