Թուրքիայի ակտիվությունը չի կարող չանհանգստացնել ՀՀ–ի միջազգային գործընկերներին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է արցախա–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողություններին Թուրքիայի միջամտությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում չի կարող չանհանգստացնել Հայաստանի միջազգային գործընկերներին։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան

Արցախյան մարտերի չորս օրվա ընթացքում Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

«Օտարերկրյա մեր գործընկերների հետ տեղեկատվություն ենք փոխանակում՝ նրանց ուշադրությունը Թուրքիայի պահվածքի վրա հրավիրելով։ Անկարան փաստացի անկայունություն է մտցնում Մերձավոր արևելքում, Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, իսկ այժմ փորձեր են անում Հարավային Կովկասում անկայունություն մտցնել։ Վստահ եմ` դա չի կարող չանհանգստացնել միջազգային հանրությանը»,–ասել է Փաշինյանը։

Հարցին, թե արդյո՞ք միջազգային հանրությունը Թուրքիայի վրա ազդելու որևէ միջոց ունի` Փաշինյանը պատասխանեց, որ գործընթացների զարգացման ընթացքում ամեն ինչ պարզ կլինի։ Փաշինյանը հավելեց նաև, որ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի քննարկել Մոսկվայի ռազմական միջամտության հնարավորությունը մարտական գործողություններին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։ Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել