ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի սկզբին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում։ Ոչինչ չի փոխվել»,–ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ նախատեսվում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացնել հոկտեմբերի 8-9-ը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ` Հայաստանի իշխանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացրել էր, որ պատրաստ է հոկտեմբերի 9-ին ընդունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Նիստը Հայաստանում անցկացնելը կազմակերպելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրաման։
Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան