Փարիզում հզոր պայթյուն է որոտացել. հանգամանքները պարզվում են

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր ամբողջ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին։ Սակայն քաղաքի ոստիկանությունն այդ տեղեկությունը չի հաստատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Փարիզում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է Փարիզի ոստիկանության վարչությունը Twitter-ի իր էջում։

​Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր ամբողջ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին։

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են անցորդների վրա, կան տուժածներ. տեսանյութ

Միևւնույն ժամանակ, ոստիկանությունը նշում է, որ դա ոչ թե պայթյուն է, այլ կործանիչ թռիչք, որը հատել է ձայնի արագության սահմանը:

«Ոչ մի պայթյուն չկա, խոսքը կործանիչի մասին է, որը հաղթահարել է ձայնային պատնեշը», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր ամբողջ Փարիզում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին։ Սակայն քաղաքի ոստիկանությունն այդ տեղեկությունը չի հաստատում։

Ռասիզմի դեմ բողոքի ակցիան Փարիզում վերածվել է անկարգությունների․ տեսանյութ